Ի՞նչ տարբերություն

Ի՞նչ տարբերություն

Մի անգամ փոքր ընկերություններ ունեցող երկու գործարարներ պատրաստվեցին մեկնել մեկ այլ քաղաք՝ ստորագրելու պայմանագրեր, որոնց շնորհիվ կավելանային արտադրությունը և եկամուտները: Օդանավակայանի ճանապարհին նրանք վթարի ենթարկվեցին և ուշացան ինքնաթիռից: Սակայն ինքնաթիռը, որով նրանք պիտի մեկնեին, աղետի ենթարկվեց, և բոլոր ուղևորները զոհվեցին:

Գործարարները որոշ ժամանակ հիվանդանոցում բուժվելուց հետո առողջացան և անցան իրենց գործին: Մինչև իրենց կյանքի վերջը նրանք այդպես էլ հնարավորոթյուն չունեցան ընդլայնել իրենց գործունեությունը և եկամուտները, սակայն ընկերներից մեկը երջանիկ էր, իսկ մյուսը՝ ոչ:
Ինչն էր նրանց տարբերությունը, չէ՞ որ նրանց կյանքն արտաքուստ չէր փոխվել: Խնդիրն այն էր, որ ընկերներից մեկն ամբողջ կյանքում անիծեց իր բախտն՝ իր պլանների տապալման համար, իսկ մյուսը մինչև իր կյանքի վերջը երախատապարտ եղավ Աստծուն իր կյանքը փրկելու համար:
Հեղինակ՝ Սերգեյ Շեպել:

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×