Եթե ես կրկին ապրեի կյանքս

Եթե ես կրկին ապրեի կյանքս

Կխոսեի ավելի քիչ և կլսեի ավելի շատ:


Կհրավիրեի ընկերներիս ու բարեկամներիս ճաշի` եթե անգամ գորգի վրա բծեր լինեին, իսկ բազմոցի գույները` խամրած:


Եգիպտացորենի բոված հատիկներ կուտեի հյուրասենյակում և քիչ կմտահոգվեի շուրջը կեղտոտվելու մասին, երբ որևէ մեկն ուզենար կրակ վառել վառարանում:


Ժամանակ կգտնեի` լսելու պապիկիս, երբ նա պատմեր իր երիտասարդ տարիների մասին:


Երբեք չէի պնդի, որ ամառվա շոգին ավտոմեքենայի ապակիները բարձրացվեին, որովհետև մազերս հենց այդ պահին էին հարդարվել:


Կվառեի վարդի տեսքով վարդագույն մոմը` նախքան այն կհալվեր պահեստում:


Զավակներիս հետ կնստեի սիզամարգի վրա` չանհանգստանալով խոտից առաջացող բծերի մասին:


Ավելի քիչ կլացեի և կծիծաղեի հեռուստացույց դիտելիս և ավելի շատ` կյանքը դիտելիս:


Ավելի շատ կկիսեի ամուսնուս ստանձնած պատասխանատվությունը:


Կպառկեի անկողնում, երբ հիվանդ լինեի` փոխանակ ձևացնելու, թե աշխարհը փուլ կգա, եթե ես այդ օրն իմ տեղում չլինեմ:


Չէի գնի որևէ իր պարզապես որովհետև այն գործնական է, դրա վրա չեն երևում կեղտաբծերը և այն երաշխիքային երկար ժամկետ ունի:


Փոխանակ ցանկանալու, որ արագ անցնեն հղիության ինն ամիսները` ես կվայելեի այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր րոպեն և կհասկանայի, որի կրծքիս տակ աճող փոքրիկն իմ միակ հնարավորությունն է կյանքում` օգնելու Տիրոջը` հրաշք գործել:


Երբ զավակներս մոտ վազեին ինձ համբուրելու, երբեք չէ ասի` հետո, իսկ հիմա լվացվեք, որ ճաշենք:


Ավելի շատ կասեի` «Ես քեզ սիրում եմ», «Ցավում եմ, ափսոս»:


Երկրորդ հնարավորության դեպքում կվայելեի կյանքի յուրաքանչյուր րոպեն` հասկանալով, ապրելով կյանքը, սակայն երբեք վրեժ չլուծելով:
Էրմա Բոմբեք


Անգլերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×