Անտարբեր չլինենք

Անտարբեր չլինենք

 (Իրական պատմություն)
 

Միայնակ մի ծեր կին կար, ում ամուսինը մահացել էր մի քանի տարի առաջ, իսկ երկու տարի առաջ նրա դուստրն ընտանիքի հետ միասին զոհվել էր սարսափելի վթարի հետևանքով: Ծեր կինն այլ հարազատներ չուներ, մնացել էր բոլորովին մենակ: Մի օր հարևաններից մեկը տուն վերադառնալիս շքամուտքի դռան վրա տեսավ ձեռագիր մի հայտարարություն, որում ասվում էր. «Կորցրել եմ հարյուր ռուբլի, գտնողին խնդրում եմ վերադարձնել թիվ 76 բնակարան: Հայտնվել եմ ծանր վիճակում. կենսաթոշակի գումարը փոքր է, հաց գնելու գումար չկա»:


Թիվ 76 բնակարանում բնակվում էր միայնակ ծեր կինը: Գրությունը գտնող հարևանն իսկույն դրամապանակից հանեց հարյուր ռուբլի և բարձրացավ հինգերորդ հարկ՝ նրա բնակարան: Երբ գումարը մեկնեց ծեր կնոջը, նա հուզվեց՝ ասելով. «Դուք արդեն տասներկուերորդ մարդն եք. ով ինձ կորցրածս գումարն է բերում»:


Երբ հարևանուհին արդեն վերելակի մոտ էր, ծեր կինն ասաց. «Աղջիկս, խնդրում եմ հեռացրու շքամուտքի դռան վրա փակցված հայտարարությունը, այն ես չեմ գրել»: Տեսնելով մարդկանց բարությունն ու սրտացավությունը, նա հուզվել և լաց էր լինում:


«Մենք Աստծո արարածներն ենք՝ Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք» (Եփես. 2:10):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×