Անկենդան բադերը չեն թռչում

Անկենդան բադերը չեն թռչում

Մի հարուստ մարդ գնում էր բադի որսի և որպես օգնական վարձեց մի մարդու: Ճանապարհին նրանց սայլի անիվներից մեկը տեղից դուրս եկավ: Երբ օգնականը փորձում էր անիվն իր տեղը դնել, պատահաբար մուրճով խփեց մատին և ակամա ցավից սկսեց հայհոյել: Սակայն գիտակցելով իր վատ արարքը, իսկույն ծնկի եկավ և Աստծուց ներում հայցեց վատ խոսքերի համար՝ ասելով.
- Տեր իմ, ներիր, երբեմն դժվար է ճշմարիտ քրիստոնյայի կյանքով ապրել:
- Գիտեմ, որ դու քրիստոնյա ես, բայց ասա տեսնեմ՝ ինչո՞ւ ես դժվարությունների դեմ պայքարում: Թեև ես աթեիստ եմ, խնդիրներ չունեմ, - զարմացավ նրա ընկերը:
Օգնականը չգիտեր՝ ինչ պատասխանել: Ճիշտ այդ պահին երկու բադ էին թռչում: Որսորդը վերցրեց հրացանը և երկուսի ուղղությամբ էլ կրակեց և իսկույն օգնականին ասաց.
- Սպանված բադը թող, վիրավորի հետևից վազիր:
Մատնացույց անելով վիրավոր, բայց մահից խուսափել փորձող թռչունը, օգնականն ասաց.
- Հիմա կպատասխանեմ քո հարցին: Դու ասում ես թե քրիստոնեությունից օգուտ չկա, քանի որ անվերջ պիտի պայքար մղել: Դե, ուրեմն, տես. ես վիրավոր թռչունն եմ և պայքարում եմ չարից խուսափելու համար: Սակայն դու անկենդան թռչունն ես:

 
«Իմ մաղթանքն ու մեծ ցանկությունն է լինել ոչ թե հոգով մեռած, այլ կենդանի, իսկ հոգով կենդանության միայն մեկ դուռ կա, և այդ դուռը Հիսուս Քրիստոսն է»: (Նիկոլայ Գոգոլ)
«Եթե մարդիկ չարիք են գործում՝ լինելով կրոնասեր, հավատավոր, ապա ի՞նչ կլիներ առանց կրոնի, հավատի…»: (Բենջամին Ֆրանկլին)

 
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը
  • 2021-08-09
×