- Չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող են մարդիկ Աստծո շնորհներն օգտագործել շահադիտական նպատակներով, կամ, ավելի վատ՝ ի չարս գործադրել: Օրինակ, տաղանդավոր գիտնականները ստեղծում են զենք, նկարիչները պատկերում են մերկ կանանց, շնորհալի երգիչները երգում այնպիսի երգեր, որոնք Տիրոջը հաճելի չեն, - մի օր ուսուցչին ասաց զայրացած աշակերտը: - Իսկ դու մի՞շտ ես նպատակին ծառայեցնում քո շնորհները, - հարցրեց ուսուցիչը: - Բայց Աստված ինձ որևէ շնորհ չի տվել, - պատասխանեց աշակերտը: - Եթե ես շնորհ ունենայի, բազում բարի գործեր կանեի: - Դու երախտամոռ ես: Մի՞թե Աստված քեզ չի տվել ընդունակություն՝ գեղեցկությունը տեսնել, իսկ դու, այն գնահատելու փոխարեն, մադկանց մոտ թերություններ ես փնտրում և քննադատում: Քեզ տրված է խոսքի շնորհ, սակայն օրհնության և երախտագիտության փոխարեն քո շուրթերից երբեմն անեծք է լսվում: Աստված քեզ տվել է սիրելու և ներելու կարողություն, սակայն դու հաճախ սիրտդ փակում ես սիրո առաջ՝ փոխարենը բարկանալով և վիրավորվելով: Դու բարին գործելու շնորհով ես օժտված, սակայն եբեմն քո արարքները մերձավորներիդ ցավ և տառապանք են պատճառում: Ուրեմն, նախքան այլոց քննադատելը, սովորիր գնահատել և ճիշտ գործածել քո շնորհները, - ասաց ուսուցիչը:
«Աստծու շնորհը հավիտենական կյանք է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»: (Հռոմ. 6:23)
«… Ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ Իրեն հաճելի ձևով՝ ահ ու դողով»: (Եբր. 12:28)
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը