Զինվորական զորամասերից մեկում տեղի ունեցավ այսպիսի մի դեպք: Շարային նախապատրաստության ժամանակ զորամասի ավագը դուրս եկավ զինավարժական հրապարակ և մի նռնակ նետեց նորակոչիկների դասակի ուղղությամբ: Բոլոր զինվորները փախուստի դիմեցին՝ փրկվելու մահից: Սակայն պարզվեց, որ սերժանտը նետել էր ոչ թե իսկական նռնակ, այլ՝ նռնակի կաղապարվածքը՝ ստուգելու նորակոչիկների արձագանքման արագությունը:
Ամիսներ անց զորամասը համալրվեց նորեկներով: Ավագը որոշեց կրկնել նռնակի կաղապարվածքի հնարքը՝ խնդրելով նրանք, ովքեր գիտեին հնարքի մասին, անտեղյակ ձևանալ և նորեկներին ոչինչ չասել: Երբ նա նետեց նռնակի կաղապարվածքը, բոլորը կրկին փախուստի դիմեցին: Բայց նորեկներից մեկը, չիմանալով, որ նռնակն իսկական չէ, անմիջապես նետվեց նռնակի վրա՝ իր մարմնով մյուսներին զերծ պահելու նռնակի բեկորներից, քանի որ պատրաստ էր հանուն ընկերների զոհել իր կյանքը:
Շուտով այդ զինվորը պարգևատրվեց մեդալով՝ քաջության համար: Հազվադեպ էր, որ նման պարգևը հանձնվում էր մարտական գործողություններում հաջողություններ չունեցող զինվորի:
Մեկ ուրիշը նրա փոխարեն թերևս փախուստի դիմեր և մյուսների հետ միասին թաքնվեր ապաստարանում, հազիվ թե մեկ ուրիշի մոտ նման միտք ծնվեր՝ մահանալ հանուն ընկերների, հանուն օտար մարդկանց՝ նրանց թվում՝ միգուցե նաև վատ մարդկանց: Սակայն մեր Տեր Աստված կամեցավ մահանալ հանուն ամենավերջին մեղավորի՝ Խաչի վրա Իր մահով փրկելով մեզ:
«Արդար հոգու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել: Աստված Իր սերը հայտնեց մեզ նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. 5:7-8):
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը