Ռիո դե Ժանեյրոյում կա մի մեծ հիվանդանոց: Հիվանդանոցի ճակատին կա մի ոսկե գրառում. «Փառասիրությունը՝ մարդկային կարեկցանքին»:
Բրազիլիայի Պեդրո Բ կայսրը (1825-1891թթ.) որոշեց մայրաքաղաքում կառուցել հիվանդանոց խրոնիկ հիվանդների և հաշմանդամների համար: Հիվանդանոցի շինարարության համար անհրաժեշտ գումարների նվիրատվության կոչը բնակչությանը զգալի արդյունք չտվեց. ստացվեցին չնչին գումարներ:
Այդ ժամանակ կայսրը հայտարարեց, որ հարյուր հազար դրամական միավորից ոչ պակաս նվիրաբերող քաղաքացիները կստանան բարոնի տիտղոս, իսկ երկու հարյուր հազար դրամական միավորից ոչ պակաս նվիրաբերողները՝ կոմսի տիտղոս: Արդյունքում եղան մի քանի խոշոր նվիրատվություններ, և հիվանդանոցի շինարարությունը սկսվեց:
Շուտով շինարարությունն ավարտվեց, և եկավ հիվանդանոցի բացման օրը: Հավաքված բազմահազար ամբոխը հետաքրքրությամբ էր նայում հիվանդանոցի՝ կտորով փակված ճակատին: Երբ վերջապես կտորը հեռացվեց, բոլորը կարդացին հետևյալ ոսկե գրառումը. «Փառասիրությունը՝ մարդկային կարեկցանքին»:
Նման մակագրությամբ կարելի է զարդարել բազում նվիրատվություններ և բարի գործեր, որոնք արվում են ոչ թե հանուն սիրո, այլ՝ հանուն փառասիրության:
Փառասիրությոնը ձգտումն է փառքի, պատվի, մեծարման: Փառասեր է նա. ով ինչ-որ բան ասում կամ անում է միայն հանուն փառքի: Հանուն գովասանքի, այլ ոչ թե հանուն Աստծո հանդեպ սիրո, մարդուն, այլ ոչ թե Տիրոջը գոհացնելու համար արված գործերն աստվածահաճո չեն: Ուրեմն, զերծ մնանք փառասիրությունից՝ հոգևոր հարստության և արժեքների այդ հափշտակչից, մարդկային բարեգործությունը կրծող այդ որդից:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը