Մի օր աշակերտները գնացին իրենց ծեր իմաստուն ուսուցչի մոտ և հարցրեցին.
- Ինչո՞ւ վատ հակումները հեշտությամբ են տիրում մարդուն, իսկ բարի հակումները՝ դժվարությամբ և սակայն, մնայուն չեն լինում:
- Ի՞նչ կլինի, եթե առողջ սերմը թողնենք արևի տակ, իսկ հիվանդ սերմը ցանենք, - նրանց հարցին հարցով պատասխանեց ծեր իմաստունը:
- Եթե առողջ սերմը հողից դուրս մնա, կփչանա և կոչնչանա, իսկ հիվանդ սերմը, թեև կաճի, սակայն վատ բերք կտա, - պատասխանեցին աշակերտները:
- Ճիշտ այդպես էլ մարդիկ են վարվում: Ծածուկ բարի գործեր անելու և հոգու խորքում բարի սերմեր ցանելու փոխարեն նրանք ի ցույց են դնում իրենց բարեգործությունը և դրանով իսկ այն արժեզրկում և կործանվում: Մինչդեռ իրենց թերություններն ու մեղքերը մարդիկ թաքցնում են հոգու խորքում, որպեսզի այլոք դրանք չտեսնեն: Դրանք աճում են մարդու սրտում և կործանում նրան: Խելացի լինենք և ճիշտ ընտրություն կատարենք:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը