Մի երիտասարդ շատ էր հպարտանում իր բազմաթիվ ընկերներով: Երբ նա հանդիպեց իր սիրեցյալին և որոշեց ամուսնանալ, նրա հարսանյաց պատրաստությամբ հայրն էր զբաղվում և հրավիրատոմսեր ուղարկում: Սակայն հարսանյաց հանդեսի օրը փեսացուի ընկերներից ոչ ոք չեկավ խնջույքի: Որդին զայրացավ և հանդիմանեց հորն՝ ասելով.
-Ինչո՞ւ չես հրավիրել ընկերներիս: Հայրը պատասխանեց.
- Հրավիրել եմ, միայն թե ծրարներում հրավիրատոմսերի փոխարեն օգնության խնդրանքով երկտողներ եմ դրել…
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը