Մայրական սեր

Մայրական սեր

Մի օր զավակները վիճելով մոտեցան իրենց մորը, և նրանցից յուրաքանչյուրը, ցանկանալով հաստատել իր ճշմարտացիությունը, հարացրեց նրան, թե ում է նա ամենից շատ սիրում:
 

Մայրը լուռ վերցրեց մի մոմ, վառեց և ասաց.


- Ահա այս մոմը ես եմ: Մոմի կրակն իմ սերն է:


Հետո նա վերցրեց մի ուրիշ մոմ և վառեց այն իր մոմից:


- Սա իմ առաջնեկն է, ես նրան տվել եմ իմ կրակը, այսինքն՝ իմ սերը: Իսկ մի՞թե դրանից հետ իմ մոմի կրակը նվազել է: Չէ՞ որ իմ մոմի կրակը նույնն է մնացել:


Այդպես ասելով՝ նա վառեց այնքան մոմ, որքան զավակներ ուներ, մինչդեռ նրա մոմի կրակը մնաց առաջվա նման:
Այդպիսին էլ մայրական սիրտն ու սերն է՝ անսպառ, հավասար բոլոր զավակների հանդեպ:

  • 2021-08-09
×