Գարնանային մի օր մի փոքրիկ գառնարած տղա նստած էր ծառի տակ: Նրա ձեռքին կար Աստվածաշունչ և նա կարդում էր. «Մարդն իր ժամանակն անգամն չգիտե, և ինչպես ձկները, որ որսվում են նենգ ցանցերից, և թռչունները, որ բռնվում են ծուղակների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, որ հանկարծակի բռնում է նրանց» (Ժող. 9.12):
Սքանչելի օր էր, լռություն էր տիրում, գառնարած տղան մտածում էր. «Մի՞թե ինձ հետ այսօր կարող է մի վատ բան պատահել»: Ժամանակ առ ժամանակ հսկում էր մարգագետնում արածող գառներին: Ավարտելով ընթերցանությունը, տղան աղոթեց: Բացելով աչքերը՝ տեսավ ոսկեկար հագուստով գեղեցիկ մի տղայի՝ կանգնած իր դիմաց: Նա արքայազնն էր, սակայն գառնարած տղան չէր ճանաչում նրան: Նա կարծում էր, թե նա անտառապահի որդին է:
- Ինչպես՞ կարող եմ օգնել, - հարցրեց գառնարածը՝ հանելով գլխարկը:
- Ասա, այստեղ կա՞ն թռչնաբներ, - հարցրեց արքայզնը:
- Իհարկե, - պատասխանեց տղան: - Լսո՞ւմ եք, թե ինչպես են թռչունները երգում: Այստեղ շատ թռչուններ կան, ամեն մեկն իր բույնն ունի:
- Դե, ուրեմն, գիտե՞ս գեթ մեկ թռչնաբնի տեղը, - շարունակեց արքայազնը:
- Այստեղ մի թռչնաբույն կա, որի նման գեղեցիկ մեկ ուրիշը չեմ տեսել: Այն հյուսված է խոտերի բազմագույն ցողուններից այնպես հմտորեն, ասես թևավոր նկարչի ձեռքի աշխատանք լինի: Պարզապես գլուխգործոց է: Բնում 5 ձու կա՝ փոքրիկ և երկնագույն՝ ասես երկնքի մի պատառիկ լինի:
- Հրաշալի է, - ուրախացավ արքայազնը, - դե, շուտ գնանք, ցույց տուր ինձ այդ գեղեցիկ թռչնաբույնը: Ուզում եմ տեսնել այդ սքանչելի թռչնաբույնը:
- Ես այն ոչ ոքի ցույց չեմ տալիս: Քեզ էլ չեմ կարող ցույց տալ, - շփոթված քրթմնջաց գառնարած տղան:
- Ցույց տուր, և ես քեզ կվճարեմ, - ասաց արքայազնը:
- Եթե վճարես էլ, միևնույնն է, չեմ կարող ցույց տալ, - առարկեց գառնարած տղան: - Ես խոսատացել եմ այն ոչ ոքի ցույց չտալ:
Այդ պահին մոտեացվ մի բարեկիրթ պարոն՝ պալատականի համազգեստով: Մինչ այդ պահը գառանարած տղան նրան չէր նկատել:
- Նա արքաքայզնն է, նա երբեք թռչնաբույն չի տեսել, թեև դրանց մասին շատ է կարդացել: Նա վաղուց երազում է գեղեցիկ թռչնաբույն տեսնել: Տար նրան այդ թբռչաբնի մոտ, նա բնին չի դիպչի, ոչիչն չի վերցնի: Նա ցանկանում է միայն տեսնել թռչնաբույնը, - բացատրեց պարոնը:
Գառնարած տղան վճռականորեն ասաց.
- Ես խոստացել եմ և խոստումս կպահեմ: Ոչ ոքի ցույց չեմ տա թռչնաբույնը:
Նա քաջ հովիվ էր և շատ լավ գիտեր, թե ինչ է գրված Աստվածաշնչում. «Որքան որ ուխտ անես՝ կատարիր, քանի որ լավ է ուխտ չանել. քան թե ուխտ անել և չկատարել» (Ժող 5.4): Աղոթենք, որ Տեր Աստված օգնի մեզ ի կատար ածել մեր խոստումները:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը