Գառնարած տղան. մաս երրորդ

Գառնարած տղան. մաս երրորդ

«… Ով գնում էր անբիծ ճանապարհով, նա էր ինձ ծառայում»: (Սղմ. 100:6)
 

Արքայազնի հետ վերադառնալով պալատ, պալաատականը հարցուփորձ արեց գառաշնարած տղայի մասին: Իմացավ, որ տղան մի բարեպաշտ արհեստավորի որդին էր:
 

Հաջորդ օրը, երբ դասերն ավարտվեցին, արքայազնը մոտեցավ պատուհանին և բակում տեսավ գառանարած տղային: Արքայազնն իր դաստիարակի հետ միասին մոտեցավ տղային: Տղան ուրախ-ուրախ ընդառաջ գնաց արքայազնին:
 

- Ես հարցրեցի Միխայիլին, թե արդյո՞ք նա համաձայն է, որ ես քեզ ցույց տամ թռչնաբույնը, - բացականչեց նա: - Նա անգամ հանդիմանեց ինձ այն բանի համար, որ անմիջապես ցույց չեմ տվել թռչնաբույնը: Սակայն ավելի լավ է խոստումը պահել, քան տանջվել խղճի խայթից: Հիմա ուրախությամբ ցույց կտամ: Դե, գնանք միասին:
 

Գառնարած տղան գնում էր առջևից, իսկ արքայազնն ու դաստիարակը՝ հետևից: Մի թփի առաջ տղան կանգ առավ և ասաց.
 

- Տեսնո՞ւմ եք լաստենու ճյուղին նստած և այնքան գեղեցիկ դայլայլող այն դեղին թռչնակին: Դա արուն է: Նրա բույնը մոտակայքում է: Հիմա շատ զգույշ եղեք: - Մատը դնելով շրթունքներին՝ տղան նշան արեց լուռ մնալ, չաղմկել, և նրանք երեքով շարժվեցին դեպի մոտակա ալոճենու թուփը: Մատնացույց անելով ալոճենու թփի կենտրոնական մասը, գառնարած տղան արքայազնին ասաց.
 

- Տեսնո՞ւմ եք, էգը նստած է բնում: 
 

Զմայլված արքայազնը երկար ժամանակ աչքը չէր կտրում բռչնաբնից:
 

Շուտով թռչունը դուրս ելավ բնից, որտեղ հինգ փոքրիկ ձու կար:
 

Վերադարձին պալատականը գառնարած տղային ասաց. 
 

- Դու կստանաս խոստացված պարգևը: Ես քեզ արծաթով կպարգևատրեմ:  
 

Նա գրպանից արծաթադրամներ հանեց և մեկնեց շփոթված տղային:
 

Դրանից հետո արքայազնն ամեն օր գնում էր թռչնաբնի մոտ: Թռչունները նրանից չէին վախենում, որովհետև արքայազնը նրանց ձեռք չէր տալիս: Ձագուկներն արդեն դուրս էին եկել ձվերից:
 

Գառնարած տղայի հավատարմության և ազնվության մասին լուրը հասավ թագավորին: Նա տղային ուղարկեց սովորելու անտառտնտեսության բարձրագույն դպրոցում և հետագայում ընդունեց նրան իր մոտ ծառայության: Թագավորը շատ էր գնահատում իր անտառապահին, որովհետև նա միշտ միայն ճիշտն էր ասում, նրան կարելի էր վստահել:
 

Աղոթենք, որ Տեր Աստված օգնի մեզ միշտ հավատարիմ լինել և ճշմարտությունն ասել:
 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×