Մի օր մի մարդ անտառում տեսավ մի աղվես, որը թաթեր և ոտքեր չուներ: Նրան հետաքրքրեց, թե ինչպես էր աղվեսը սնունդ հայթայթում և իր գոյությունը պահպանում: Հանկարծ նա տեսավ մի առյուծի՝ ժանիքներում՝ մի թռչուն: Վագրը խժռեց թռչունը, դրա մի մասն էլ թողեց աղվեսին՝ ուտելու:
Հաջորդ օրն Աստված կրկին վագրի միջոցով կերակուր ուղարկեց աղվեսին: Մարդը մտորեց Աստծո գթասրտության մասին և որոշեց. «Ես էլ կպառկեմ մի անկյունում և կսպասեմ՝ հույսս դնելով Աստծո գթասրտության վրա»:
Մի ամբողջ ամիս նա պառկեց անկյունում և արդեն գրեթե մահամերձ էր, երբ հանկարծ մի ձայն լսեց. «Ով մարդ, դու բռնել ես սխալների և մոլորությունների ուղին. բացիր աչքերդ և ճանաչիր ճշմարտությունը: Հետևիր վագրի, այլ ոչ թե աղվեսի օրինակին»:
Բենջամին Ֆրանկլին. «Ծուլությունը մտքի ու մարմնի ժանգն է»:
Ֆրանսուա դը Լարոշֆուկո «Ծուլությունն աննկատելիորեն կրծում ու քայքայում է մեր ձգտումներն ու արժանիքները»:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը