Գանձը

Գանձը

Մի օր մի գյուղացի ոսկե մի ձուլակտոր գտավ: Լուրն իսկույն տարածվեց քաղաքում: Նրա մոտ անդադար հետաքրքրասեր մարդիկ էին գալիս՝ խնդրելով թույլ տալ տեսնել գտնված գանձը, հարցուփորձ անել դրա մասին…


Ոմանք խորհուրդներ էին տալիս, թե ինչ անել ձուլակտորի վաճառքից ստացվելիք գումարով, այլոք խրատում էին հնարավորին չափ զգույշ լինել, քանի որ գանձի պատճառով նրա կյանքն անգամ կարող էր վտանգվել:
 

Գյուղացին լսեց բոլորին, լավ մտածեց և վճռեց իր անելիքը: Նա տարավ ոսկե ձուլակտորը գյուղի կենտրոն, դրեց այնտեղ և հեռացավ:
- Խելագարվե՞լ ես, ինչ է, ինչո՞ւ այդպես վարվեցիր, - վրդովեցին նրա հարազատները:
- Ընդհակառակը, ես խելացի վարվեցի, - պատասխանեց գյուղացին: - Հասկացա, որ այդ գանձն ինձ միայն հոգս էր պատճառում: Հիմա, երբ գանձն ինձ մոտ չէ, ես անհոգ եմ, ինձ այլևս ոչինչ չի անհանգստացնում:


«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում. այլ գանձեր դիզեք ձեզ համար երկնքում, ուր ոչ ցեց, ոչ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերն են պատերը ծակում ու գողանում, քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:19-21):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×