Սիրելի՛ քահանա հայրեր, սպասավորներ հայոց մայր Եկեղեցու, թող Ղևոնդյանց քահանաների ոգին հարատև ուղեկից լինի ձեզ և նրանց կերտած քրիստոնեական անձնազոհության օրինակը զորացնի ձեզ, որպեսզի հայրերից ժառանգած մեր ազգային Եկեղեցու հոտը ճշմարտապես ուղղորդեք դեպի Տիրոջ լույս անդաստաններ:
Արդեն շուրջ 16 դար Հայ Եկեղեցին նշում է Քրիստոսի լույսով զորացյալ, Ս. Մյուռոնով օծեալ և նահատակության արյունով սրբացած մարտիրոսների՝ Ղևոնդյան քահանաների տոնը: Նրանք դարձան անմար փարոս՝ անշեջ լույսով ընդգծելով դեպի տերը տանող միակ ճանապարհը:
Նրանց շնորհիվ է, որ դարերի միջով մաքառելով պահել ենք մեր ազգային տեսակը, չենք ձուլվել, այլ մնացել են հայ, քրիստոնյա՛ հայ: Թեև այսօր էլ արդի է Ս. Ղևոնդ երեցի 1600 ամյա կոչը՝ Ավարայրի ճակատամարտից առաջ, սակայն մենք աղոթում ենք, որ Տերը մարտակից լինի մեզ՝ անսասան պահելով մեր Հայրենիքի սահմաններն ու մեր Եկեղեցին:
«Լուսաւորիչն ամենեցուն
Ղեւոնդէի Ս. Վարդապետ
Խոհական Մեծ խորհրդով խրատեալ
լցոյց զաշակերտեալն...»:
Ս. Ղևոնդյանց տոնի «Մանկունք» շարականից