Գրիգորիոս Աստվածաբանը մեծացավ մի ընտանիքում, որտեղ հոգևոր արժեքները ամենաբարձր նշաձողի վրա էին

Գրիգորիոս Աստվածաբանը մեծացավ մի ընտանիքում, որտեղ հոգևոր արժեքները ամենաբարձր նշաձողի վրա էին

Թերթելով «Վարք Սրբոց»-ը՝ մենք հնարավորություն ենք ստանում ավելի խորությամբ ճանաչելու քրիստոնեության լույսը, սրբերի վարքը, ովքեր մեծ ներդրում ունեն Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ:

 
Այսօր աստվածահաճո Գրիգորիոս Աստվածաբանի հիշատակության տոնն է, ում կյանքի պատմությանը մենք ծանոթանում ենք շնորհիվ հենց «Վարք Սրբոցի», որտեղ մանրամասն նկարագրված է նրա կյանքի պատմությունը:
 
Պատմում են՝ Գրիգորիոսի մայրը երկար ժամանակ արու զավակ չի ունեցել և օր ու գիշեր Աստծուն խնդրել է նրան զավակ պարգևել, ում էլ ինքը պատրաստ էր նվիրել Աստծուն:
 
Ծնվեց Գրիգորիոսը, մեծացավ այնպիսի ընտանիքում, որտեղ հոգևոր արժեքները ամենաբարձր նշաձողի վրա էին գտնվում: Հայրը՝ Անձիանձ քաղաքի եպիսկոպոսը, հետևողական եղավ որդու քրիստոնեական դաստիարակություն ստանալու գործում, որն էլ ցանկություն կառաջացներ հոր ճանապարհով գնալու համար:
 
Գրիգորիոս Աստվածաբանը ուսանել է Կեսարիայում, այնուհետև՝ Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս:
 
Գրիգորիոսը սերտեց Աստվածաշունչը իր բոլոր պատգամներով, եղավ տարբեր քաղաքներում, կարողացավ օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր նրա խորհուրդների կարիքն ունեին: Նա պարբերաբար մերժում էր եպիսկոպոսարանում մնալու առաջարկը, փոխարենը նախընտրում խնամել և հոգ տանել աղքատների մասին: Նրա ամբողջ գործունեությունը միտված էր նրան, որ մարդկանց հեռու պահեր խաբեությունից, անմտություններից, բազմաստվածյա առասպելների խաբկանքներից, կոտրեց բոլոր այն սխալ պատկերացումներ, որ կային եկեղեցու և քրիստոնեության մասին:
 
Գրիգորիոս Աստվածաբանն ավարտեց իր կյանքն ի փառս Քրիստոսի:
Նա թողել է հարուստ գրական ժառանգություն, որն էլ մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
  • 2021-08-20
×