Եփեսոսի Գ տիեզերական ժողովը և Հայոց Եկեղեցին

Եփեսոսի Գ տիեզերական ժողովը և Հայոց Եկեղեցին

Եփեսոսի տիեզերական ժողովը գումարվել է 431 թ. հունիսի 22-ին՝ բյուզանդական Թեոդոսիոս Բ Փոքր կայսեր հրամանով, և 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի հերետիկոսական ուսմունքը: Կ. Պոլսի պատրիարք Նեստորը սովորեցնում էր, թե Հիսուս Քրիստոսն ունի երկու՝ իրար հակադիր բնություն։  Իբրև Նա ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, և սկսեց Ս. Կույսին անվանել Քրիստոսածին, ի տարբերություն Աստվածածին անվանումների։


 

 430թ. ժողովի մասնակից հայրերը իրենց վեճերին լուծում գտնելու համար դիմել են Հռոմի Կեղեստինոս պապին, ով սպառնացել է բանադրել Նեստորին։ Հակամարտությունը աստիճանաբար այնքան է խորացել, որ Բյուզանդիայի կայսրը ստիպված է եղել հրավիրել տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական Եկեղեցու ներսում ծագած վեճերը։ Եփեսոսի ժողովը դատապարտեց Նեստորի վարդապետությունը և ընդունեց Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը՝ համաձայն որի Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են մեկ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ: Հետևաբար, Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն:


 

 Պատմությունը վկայում է, որ այդ ժողովին հրավիրված է եղել նաև Հայոց Սուրբ Սահակ Պարթև Հայրապետը, սակայն զբաղված լինելով չի կարողացել անձնապես մասնակցել։ Այնուամենայնիվ, նա  իր աջակցությունն է հայտնել Սուրբ Հայրերին:


 

Ժողովից հետո Սրբազան Հայրերը Ս. Սահակին են ուղարկում ժողովի վճիռը և կաննոները: Մեծն Սահակ Պարթևը, քաջատեղյակ լինելով եղելությանը, նույն ճշմարտությունը հաստատեց նաև եպիսկոպոսների և վարդապետների ժողովում` և բոլոր միջոցներով զգուշացրեց և ամրապնդեց իր հոտը` Քրիստոսի անարատ խոստովանությամբ:


 

Չնայած Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:



Հայ եկեղեցին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին։

  • 2021-08-20
×