Ապրենք ու արժանի լինենք Տիրոջը

Ապրենք ու արժանի լինենք Տիրոջը

Ի՞նչ անել, որպեսզի մեր երեխաները ստանան քրիստոնեական դաստիարակության։


 

Դեռևս մանկուց պետք է երեխային սովորեցնել հաճախել եկեղեցի, աղոթել, լինել ներողամիտ, հոգատար, բարձր բարոյական արժեքների կրող և վերջապես սիրել ու հոգատար վերաբերմունք ունենալ այն ամենի նկատմամբ, ինչը իրեն շրջապատում է։


 

Առաջին և կարևոր պայմաններից մեկը սիրելն է․ ինչպես Աստված է մեզ սիրում, այնպես էլ մենք պետք է կարողանանք սիրել մերձավորներին։ Միայն սիրո և հոգատարության հիմքերի վրա կարող ենք կառուցել այն աշխարհը, որտեղ ապրելը շատերիս երազանքն է։ 


 

Ու այս հարցում յուրաքանչյուրն իր անելիքն ունի։ Գուցե շատերը մտածում են՝ միայն իմ բարությամբ չի կարող փոխվել աշխարհը, քանզի շուրջ բոլորրը մոռացել են կարևոր պատգամների մասին ու ապրում են մի կյանքով, որտեղ իսպառ բացակայում է  սերը, հանդուրժողականությունը, իրար օգնելու և կարեկից լինելու ձգտումը։ Բայց ամեն մարդ պետք է սկսի իրենից ու երեբեք չսպասի դիմացինին։


 

Հավատացեք, մենք չպետք է հետևենք նմանատիպ օրինակների և ինքներս մեզ համոզենք, որ եթե շրջապատը անուղղելի է, ուրեմն մենք անկարող ենք կառուցել մեր պատկերացրած աշխարհը։ Յուրաքանչյուրը պետք է աշխատի ու ապրի այնպես, որպեսզի օրինակ ծառայի դիմացիններին, ու այդ օրինակը ամեն կերպ դարձնի վարակիչ։


 

Գուցե հենց այսօր սկսենք մտածել մեր ապագա անելիքների մասին, որպեսզի հետո չափսոսանք ու չզղջանք այն ամենի համար, ինչը կարող էինք անել, բայց չարեցինք, քանզի մտածում էինք՝ միայն մեզնով անհնար կլինի փոխել գոյություն ունեցեղ իրականությունը։


 

Ու երբեք մի մոռացեք շնորհակալ լինել Տիրոջը, որովհետև առանց նրա օրհնության ու հոգատարության չկա ու չի կարող լինել ոչինչ։


 

Ապրենք ու արժանի լինենք Աստծուն, ու փորձենք անել ամեն բան, որ Նրա օրհնությունները կրկնապատկվեն ու երբեք չպակասեն։

  • 2021-02-20
×