Հավատով քայլենք դեպի լույսը

Հավատով քայլենք դեպի լույսը

Սուրբ Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է՝ Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը:

 

 

Ըստ Սուրբ Ղուկաս Ավետարանչի՝ Սուրբ Ստեփանոսը, ընտրյալ էր, «ով լցված էր  հավատով և Սուրբ Հոգով։


 

Այսօր էլ մեր իրականության մեջ շատ են այն մարդիկ, ովքեր իսկապես լցված են Աստծու հանդեպ մեծ հավատով և հույսով։ Գիտակցված հավատն է, որ փրկում և լույս է վառում ցանկացած անելանելի ու մշուշոտ իրավիճակում։


 

Մենք առանց Աստծո գոյություն չունենք, մեր ամեն առավոտը բացվում է Տիրոջ կամքով ու ողորմածությամբ։  Հավատը առ Աստված եղել է ու կլինի միակ փրկությունը։ 


 

Երբեմն գոյություն ունեցող հիասթափությունները, պատճառ են հանդիսանում հուսալքվելու, կորցնելու ապրելու ու պայքարելու տենչը, բայց յուրաքանչյուր դժվարություն, որ Տերն է պատրաստել մեզ համար, հնարավոր է հաղթահարել միայն Նրա հետ ու Նրա կամքով։ 


 

Ասում են՝ Տերը փորձությունների մեջ է մեզ ճանաչում։ Կյանքում շատ անգամներ եմ, հիասթափվել, կորցրել հույսը՝ վաղվա օրվա հանդեպ, բայց ամեն անգամ, ինքս էլ չհասկանալով՝ ինչպես, գտնվել է  մի լույս, որին հետևելով կարողացել եմ տեսնել ելքը։



Ինձ նման շատ մարդիկ կան, ովքեր կյանքի այս կամ այն  փուլում ունեցել են նման զգացումներ, նրանցից ոմանք հավերժ կորցրել են իրենց հավատը, իսկ նրանք, ովքեր հավատով, աղոթքով համբերատար, սպասել են Տիրոջ գթությանը, գտել են վաղվա օրվա ապրելու նպատակը։ Երբչենքմոռանումաղոթել, Աստվածչիմոռանումմեզ և չիհեռանումմեզանից, եթեմենք  ինքներսչենք հեռանումՆրանից:Եվ իզուր չէ, որ Տերը Հիսուսին ուղղված խոսքում ասում է․«Ահա քեզ պատվիրում եմ, զորացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ՝ ուր որ գնաս» (Հեսու Ա 1.9)։ Փորձենք այսուհետ փնտրելՏիրոջըխոնարհաբարև հրաժարվենքայնամենից, ինչըխոչընդոտկհանդիսանա` գտնելու Նրա լույսը։ Սա այն ճանապարհն է, որով կկարողանանք մոտենալՆրանև վստահ լինել,որՆրաականջներըբացենմերխնդրանքներիհամար։

  • 2021-08-20
×