ՍահակՊարթևըքաղաքական, եկեղեցականևմշակութայինգործիչէ, Հայոցկաթողիկոս՝ 387 թ-ից: Օգնել էՄեսրոպՄաշտոցին՝ստեղծելուհայոցգրերը, ևնրահետհիմնադրելէթարգմանչացդպրոցնուկազմակերպելԹարգմանչացշարժումը:
Մեր եկեղեցու սրբերի լուսապայծառ շարքում իր յուրահատուկ և բացառիկ տեղն ունի Սահակ Պարթև հայրապետը, ում անունը անբաժանելիորեն կապված է Օշականի Եռամեծար վարդապետի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ։
Այս երկու հզոր մարդիկ, Վռամշապուհ արքայի նյութական և բարոյական օժանդակության շնորհիվ, կարողացան մեր ժողովրդի պատմության մեջ շրջադարձային քայլ կատարել: Առաջինը Հայոց գրերի գյուտն էր, իսկ երկրորդը Աստվածաշնչի թարգմանությունն էր, որ հաջողությամբ հասցրին ավարտին: Ու այսպես, իրենց աշակերտների, թարգմանիչ վարդապետների միացյալ ճիգերով, կերտեցին մեր Ոսկեդարը։
ԸստՄովսեսԽորենացու,ՄեծնՍահակն եպիսկոպոսությանաթոռին բարձրանալուց հետո իր առաքինի կյանքով տարբերվում էր շատերից: Օր ու գիշեր աղոթում էր և այս վարքով նմանվեց Լուսավորչի տան պարծանքը հադիսացող իր հայրերին՝ մինչև անգամ գերազանցելով նրանց: Նա իր շուրջը հավաքեց տքնաջան աղոթող, գիր ու գրականությամբ զբաղվող թվով 60 անձնուրաց հոգևորականների և նրանց հետ միասին լծվեց եկեղացական կյանքի բարդ աշխատանքին:
Եկեղացական արարողությունները հայերեն լեզվով կատարելով՝ Հայոց Եկեղեցին փրկեց Բյուզանդական եկեղեցուն ձուլվելու վտանգից: Սահակ կաթողիկոսի, Մեսրոպ վարդապետի և նրանց աշակերտների նվիրական ջանքերի շնորհիվ՝ եկեղեցական արարողությունները կատարվում էին բացառապես հայերեն, ինչը հնարավորություն էր տալիս թափանցել մարդկանց հոգու խորքերը, նրանց հասցնել Աստծո խոսքը:
Ու ի վերջո, հայալեզու Աստվածաշունչը և միաժամանակ կրոնական-հայեցի դաստիարակությունը, Հայ Եկեղեցու հովանու ներքո ապրող մեր ժողովրդի մեջ սերմանեցին ազգային, հոգևոր, մշակութային արժեքները գնահատելու կարողություն: