Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք:
Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը:
18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր:
13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս:
Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը:
Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687թ.:
Լուսանկարում Վազգեն Ա կաթողիկոսն է և Կ. Պոլսի Շնորհք պատրիարքը Ս. Գեղարդով:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան