Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր:
1292թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում ժամանակի Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը:
Եգիպտոսում համաճարակ է սկսում, որը շատերի կյանքն է խլում:
Ըստ ավանդության` համաճարակի պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին:
Բայց իրականում Աջը վերադարձվում է Լևոն Բ թագավորի ջանքերով, որը բառացիորեն գնում է այն եգիպտացիներից:
1439թ. Սսի կաթողիկոսարանից անհայտնում է Լուսավորչի Աջը:
Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած դժբախտությունները բացատրում են հենց Աջի անհայտացմամբ, որը էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին:
Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604թ. հետո պարսից Շահ Աբբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663թ.` այլևս չլքելով Ս. Էջմիածինը:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան