Լուսավորչի Աջի շուրջ պատմություններ

Լուսավորչի Աջի շուրջ պատմություններ

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջի շուրջ զանազան պատմություններ են ստեղծվել` մեկ անգամ ևս ընդգծելով այս սրբության կարևորությունը Հայոց Եկեղեցու համար: Այսպես` Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434-1464) մեծ փափագ ուներ` դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1461թ. վերջինս, ունենալով Կարա-Կոյունլու Ջհանշահի աջակցությունը, Ս. Էջմիածնից վերցնում է Աջը և հասցնում Աղթամար: Ճանապարհին տեսնելով Ս. Աջը` ժողովուրդը ցնծությամբ էր ընդունում Ս. Գրիգորի մասունքն ու Զաքարիային:

Ըստ Առաքել Դավրիժեցու` ժամանակի կաթողիկոսը կարգադրում է Վրթանես եպս. Օծոփեցուն ամեն գնով Աջը Ս. Էջմիածին վերադարձնել:

1770թ. այս Վրթանեսն օտար երկիր է գնում, անունը փոխում, իրեն կաղ ձևացնում և Աղթամար գնում:

Երկար չարչարվելուց հետո նրան հաջողվում է դառնալ Աղթամարի Ս. Խաչ վանքի լուսարար և սրբությունների պահապան շուրջ 7 տարի:

Մեկ օր վանք են այցելում ջուղայեցի առևտրականներ:

Ճանաչելով նրանցից մեկին` Վրթանեսը թաքուն կտրում է նրա ավանակի փալանը, համետի մեջ դնում Լուսավորչի Աջը, խաչվառը եւ ուրարը, ապա կրկին կարում:

Նա ավանակի տիրոջը տեղեկացնում է ամեն ինչի մասին` պատվիրելով հնարավորինս շուտ սրբությունները Ջուղա հասցնել:

Շատ չանցած` Վրթանեսն էլ անհետանում է և ուղևորվում սրբությունների հետևից:

Ժամանակի Հայրապետը ժողովրդի ուղեկցությամբ սրբությունները դիմավորում են Նախիջևան քաղաքում:

Վրթանես եպիսկոպոսն այս սխրանքի համար բազում պարգևների է արժանանում, նրան են հանձնվում նաև Աջին տրված նվերներն ու պարգևները:

Էջմիածնի ժողովը Վրթանեսին ցմահ նշանակում է կաթողիկոսական տեղապահ:

Վերջինս մահանում է 1493թ. Օծոփի վանքում: Ասում են, որ հետագա Հայրապետներն ամեն տարի գնում էին Օծոփի վանք, Ս. Պատարագ մատուցում Վրթանես սրբազանի հոգու հանգստյան համար և ողորմություն տալիս աղքատներին:
 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-20
×