Ս. Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը՝ Բալասանը

Ս. Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը՝ Բալասանը

Ձիթայուղից հետո Ս. Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը ԲԱԼԱՍԱՆՆ է (լատ. Commifora opobalasamum): Այն փշատենու նման մշտադալար ծառի կեղևի կտրվածքից հոսող յուղային խեժ է, որը հանդիպում է Արաբական թերակղզում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Պաղեստինում և Վիետնամում: Բալասանն օգտագործվում է կրոնածիսական նպատակով և բժշկության մեջ: Մյուռոնի պատրաստության ժամանակ բալասանը փափկեցնում են կտավատի յուղով, որպեսզի կարողանա միախառնվել ձիթենու յուղին:


Մյուռոնի կանոնը հրահանգում է, որ ինչքան շատ լինի այն, այնքան ավելի լավ է: Լինելով Մյուռոնի մակարդը` բալասանի մասին հյուսվել են տարբեր ավանդություններ հայ մատենագրության մեջ, այն գովերգվել է նաև գեղարվեստական ստեղծագործություններում: Վարդան վարդապետն իր «Աշխարհացոյց»-ում նշում է, որ Տիրամայրը լվացել է Հիսուսի հագուստը և ջուրը թափել, որտեղ էլ բուսնել է բալասանի ծառը: Այս ավանդազրույցը մեջբերել է նաև Հակոբ Նալյան Պատրիարքը (18-րդ դ.)` Նարեկի 93-րդ գլուխը մեկնելիս: Ըստ նրա` ինչպես ծառի ճեղքումից բալասանի յուղային խեժն է դուրս գալիս, այնպես էլ Հիսուսի կողի խոցմամբ` Տիրոջ փրկարար արյունը:

 

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

  • 2021-09-21
×