Հրաշքներ Մյուռոնի մասին

Հրաշքներ Մյուռոնի մասին

Մյուռոնի հրաշագործ զորության մասին մեր մատենագրության մեջ պահպանվել են բազում պատմություններ, որոնցում մեկ անգամ ևս ընդգծվում է հայոց Մյուռոնի յուրահատկությունն ու առանձնահատկությունը: Այսպես` Գրիգոր Դարանաղցի (1576-1643) ժամանակագիր վարդապետը, նկարագրելով 1605 թ. ձմռանը տեղի ունեցած Մյուռոնօրհնությունը, նշում է, որ եղանակը սաստիկ ցուրտ էր, նույնիսկ ատամներն էին կրճտացնում: Բայց երբ հին Մեռոնի մակարդը լցնում են նորի մեջ և օրհնում Ս. Գր. Լուսավորչի Աջով, կաթսան սկսում է եռալ և գոլորշի է դուրս գալիս: Գրիգոր վարդապետը ձեռքերը մոտեցնում է կաթսային և տաքանում: Տաճիկների մեծավոր Ղուլ Աղասին, որին կոչում էին Տավութ Աղա, նույնպես մոտենում է կաթսային, ձեռքերը հպում պղնձի կողին և ի լուր ամենքի ասում. «Հավատացի, ինչ լսել էի Մեռոնի մասին»: Ըստ ժամանակագրի` նաև այլ հրաշքներ կատարվեցին:


Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-21
×