Մյուռոնի ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը

Մյուռոնի ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը

Մյուռոնի մասին խոսելիս հաճախ գործածում ենք ՍՐԲԱԼՈՒՅՍ մակդիրը, որն առաջին անգամ հայ մատենագրության մեջ կիրառել է Ս. Գրիգոր Նարեկացին իր անմահ «Աղոթամատյանի» 93-րդ գլխի խորագրում. «Մեկնողական աղոթք Մյուռոնի Սրբալույս Յուղի մասին»: Նարեկի այս գլուխն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնի հոգևոր խորհրդի բացատրությանը: «Սրբալույս Մյուռոն» ասելով` նկատի ունենք, որ այդ Յուղից բխած լույսը սուրբ է, հոգևոր և պայծառ, որը լուսավորում է ամեն քրիստոնյայի: Ժողովուրդը Ս. Յուղը նաև կոչում է «կանաչ Մյուռոն»: Կանաչը մշտադալարության և թարմության խորհուրդն ունի: Ինչքան թարմ է Մյուռոնը մեր ճակատին, այնքան մենք ավելի մաքուր և Ս. Հոգու շնորհներով զարդարված ենք: Բացի այս հոգևոր իմաստից, նկատի պետք է ունենալ, որ Մյուռոնի գլխավոր նյութերից ձիթայուղը կանաչավուն է, և այն տարիների ընթացքում գունափոխվում է և դառնում ավելի կանաչ:

Լուսանկարում Մյուռոնաթափ աղավնի է, Բաղդադ, 1815 թ.:

  • 2021-09-21
×