Զատկական ավանդություն շիկահավի մասին

Զատկական ավանդություն շիկահավի մասին

Մի անգամ, շատ վաղուց, Գալիլիայում մի թռչնակ տեսավ մի մեծ ամբոխ` հավաքված մի Մարդու շուրջ, ով փայտե ծանր խաչ էր տանում: Մարդու գլխին կար պսակ` պատրաստված փշերից: Թռչնակը տեսավ, որ փշերը ցավ են պատճառում Մարդուն: Նա ցանկացավ օգնել Նրան, ցած թռավ և իր փոքրիկ կտուցով դուրս քաշեց ամենաերկար և ամենասուր փուշը: Այդ անելիս արյան մի կաթիլ փշի պատճառած վերքից կաթեց թռչնակի կրծքին` ներկելով կուրծքը վառ կարմիր:
 

Հետքն այլևս երբեք չանցավ: Այդպիսով, այժմ շիկահավը հպարտանում է իր կարմիր կրծքով, քանի որ օգնեց Հիսուս անունով Մարդուն:


Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×