Զատկական ավանդություն հոնենու մասին

Զատկական ավանդություն հոնենու մասին

Քրիստոսի խաչելության ժամանակ հոնենին կաղնու և անտառի այլ ծառերի նման բարձր ծառ էր: Այն այնքան ուժեղ և ամուր ծառ էր, որ ընտրվեց խաչի համար: 
 

Հոնենին շատ տխրեց այդ նպատակով օգտագործվելու համար, և Հիսուս դա հասկացավ: Նա ասաց ծառին. «Քանի որ տխրում և ցավում ես իմ տառապանքների համար, խոստանում եմ քեզ հետևյալը. այլևս երբեք հոնենին այնքան բարձր չի աճի, որ օգտագործվի խաչի համար: Այսուհետև այն կլինի բարակիրան, խոնարհված և թեքված: Վառ կարմիր պտուղը կխորհրդանշի Քրիստոսի արյունը, ծաղիկները կլինեն խաչաձև` ունենալով 2 երկար և 2 կարճ ծաղկաթերթ: Յուրաքանչյուր ծաղկաթերթի դրսի եզրի կենտրոնում կլինեն գամերի հետքերը` շագանակագույն և ժանգագույն: Եվ յուրաքանչյուր ծաղկի կենտրոնում կլինի փշե պսակ` ի հիշեցում խաչի վրա Իմ մահվան»:


Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×