Զատկական ձվերի ներկման ավանդույթները

Զատկական ձվերի ներկման ավանդույթները

Այսօր դժվար է որոշել, թե ով առաջին անգամ որոշեց ներկել ձվերը: Ըստ որոշ վարկածների՝ սլավոնները ձվերը սկսել են ներկել քրիստոնեության ընդունումից շատ առաջ: Նրանք ենթադրում էին, որ ձուն աշխարհի արարման նախատիպն է և ջանում էին ձուն վառ գույներով պատել՝ դրանով արտահայտելով իրենց հարգանքը: 
 

Ռուսաստանում Ջատկի խորհրդանիշը սոխի կճեպով ներկված ձուն, ուռենու ճյուղը և կուլիչն էին:


Կա ձվերի ներկման կենցաղային բացատրություն. քանի որ կենդանական ծագում ունեցող մթերքն արգելված էր ուտել պահոց շրջանում, ձվերը չփչանալու համար անհրաժեշտ էր դրանք եփել: Շատ հեշտ էր տարբերել ներկված ձվերը հում ձվերից:


Ամենաարժեքավոր և յուրօրինակ զատկական ձվերն ամբողջ աշխարհում համարվում են Կառլ Ֆաբերժեի հանրահայտ ոսկերչական աշխատանքները: Այսօր արվեստի այդ ստեղծագործությունները պահպանվում են Կրեմլինում, Զինապալատում և մասնավոր հավաքածուներում, որոնցից ամենամեծում կա Ֆաբերժեի 9 զատկական ձու: Մի քանի տարի առաջ վերջինս վաճառվեց Sotheby’s վաճառատան աճուրդում, և ըստ տարբեր աղբյուրների՝ գործարքի գումարը կազմել է 90-150 միլիոն դոլար: 


Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×