Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի երեկոյան, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց Խավարման կարգը։
Այն հիշատակն է Քրիստոսի ձերբակալման, դատապարտման, խաչելության և մահվան:
Արարողության ընթացքում ընթերցվեցին ավետարանական հատվածներ` Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքի, Հուդայի մատնության, ամբոխին հանձնելու, ձերբակալության, չարչարանքների, խաչելության, մահվան, Պետրոսի երեք անգամ ուրացության ու զղջման մասին։
Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, հորդորեց յուրաքանչյուրին հավատարիմ մնալ ավետարանական պատգամներին, որպեսզի Հարության լույսը հաղթանակի մեր կյանքում։
Ապա Սրբազան Հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին