Ապաշխարութեան կանչելու կանոն

Ապաշխարութեան կանչելու կանոն

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կկատարվի «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: Այն սովորաբար տեղի է ունենում Մեծ Պահքի առաջին շաբաթվա երրորդ օրը՝ չորեքշաբթի:

 

Կանոնը ներառում է ապաշխարության և գովաբանական սաղմոսներ: Քահանան, հավատացյալների հետ, ծնկաչոք աղոթում ու խնդրում է Տիրոջը, Իր բազում մարդասիրության գթությամբ արձակել ապաշխարողներին մեղքերի կապանքներից և արժանացնել սրբերի հետ հասնելու Երկնքի Արքայություն: Ապաշխարության կանոնի սաղմոսները, աղոթքները, քարոզները, մաղթանքներն ուղղված են պահեցողության ճանապարհն Աստծո օրհնությամբ ու ողորմությամբ անցնելու:

 

Ստորև ներկայացնում ենք ԱՀԹ եկեղեցիներում «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ի անցկացման ժամանակացույցը.

 

Մարտի 5

 

ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի - ժամը՝ 17:00-ին 

 

Սուրբ Երրորդություն եկեղեցի (ՀԱԹ) - ժամը՝ 09:00-ին

 

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Կոնդ) - ժամը՝ 09:00-ին

 

Սուրբ Գևորգ եկեղեցի (Նորագավիթ) - ժամը՝ 10:30-ին

 

Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք) - ժամը՝ 09:00-ին

 

Սուրբ Աստվածածին  եկեղեցի (Նոր Նորք) - ժամը՝ 17:00-ին, հավատացյալները կարող են մոտենալ նաև մարտի 6-ին՝ ժամը՝ 10:00-ին

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ավան) - ժամը՝ 10:00-ին

 

Սուրբ Խաչ եկեղեցի (Արաբկիր) - ժամը՝ 09:00-ին

 

Սրբոց Առաքելոց եկեղեցի (Շենգավիթ) - ժամը՝ 10:00-ին

 

Սուրբ Խաչ եկեղեցի (Ներքին Չարբախ) - ժամը՝ 10:00-ին, հավատացյալները կարող են մոտենալ նաև ժամը՝ 19:00-ին

 

Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն) - ժամը՝ 10:00-ին

 

Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ (Կենտրոն) - ժամը՝ 10:30-ին

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ) - ժամը՝ 09:30-ին

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մալաթիա) - ժամը՝ 09:00-ին

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կենտրոն) - ժամը՝ 09:00-ին

 

Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցի (Եռաբլուր պանթեոն) - ժամը՝ 16:00-ին

 

Մարտի 6

 

Սրբոց Նահատակաց եկեղեցի (Նուբարաշեն) - ժամը՝ 19:00-ին




 

  • 2025-03-04
×