Բուն Բարեկենդան. միջոցառումներ

Բուն Բարեկենդան. միջոցառումներ

Մարտի 2-ին կնշվի Բուն Բարեկենդանը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի քանի եկեղեցիներում կանցկացվեն տոնախմբություններ:

 

Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում Սուրբ Պատարագի ավարտին, նախաձեռնությամբ ՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի, պարի համույթի և «Հայ Ասպես» դպրոցի, տեղի կունենա Բուն Բարեկենդանին նվիրված` «էկան հայոց ազգին օրերը, հանեցեք հիները, հագեք նորերը» խորագիրը կրող միջոցառումը:

 

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Սուրբ Պատարագի ավարտին տոնի կապակցությամբ կհնչի ազգային երաժշտություն, կանցկացվեն ազգային խաղեր, մասնակիցները շուրջպար կբռնեն, կլինի հյուրասիրություն: Միջոցառումը տեղի կունենա եկեղեցու ծխական կառույցների անդամների մասնակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համայնքապետարանի հետ համատեղ:

 

Էրեբունի համայնքում Բուն Բարեկենդանին Սուրբ Պատարագի ավարտին տոնի կապակցությամբ կիրականացվեն մշակութային միջոցառումներ, այնուհետև կլինի հյուրասիրություն։

 
  • 2025-02-28
×