Փետրվարի 14-ին Աջափնյակ վարչական շրջանի «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի բակում նշվել է Տեառնընդառաջը։ Տոնի նախատոնակը կատարել է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը։ Հոգևորականը խոսել է ոչ միայն Տեառնընդառաջի նաև Սուրբ Սարգսի տոնի խորհրդի մասին: Պարուսույց Էլյա Պողոսյանն անցկացրել է տոնին համահունչ պարուսուցում։
Շառլ Ազնավուրի անվան գրադարանից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են Երևանի Լև Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի, Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները։