Այցելություն ծնողազուրկ երեխաներին

Այցելություն ծնողազուրկ երեխաներին

Փետրվարի 13-ին «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներին։ 

 

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը և կենտրոնի բարերար Արմեն Բադալյանը՝ իր ընտանիքի հետ միասին այցելեցին կենտրոն՝ առանձնահատուկ սեր ու հոգատարություն նվիրելու այնտեղ բնակվող ծնողազուրկ երեխաներին:

 

Միջոցառումը մեկնարկեց քահանայի աղոթքով և օրհնությամբ։ Ներկայացվեց տոների խորհուրդը։ Կենտրոնի սաները ելույթ ունեցան և հյուրասիրեցին իրենց պատրաստած ազգային ուտեստները։ Բակում վառվեց ավանդական խարույկը։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2025-02-17
×