Ժողովրդական արվեստների թանգարանը, Մայր թատրոնը, Արարատյան Հայրապետական թեմի հետ գործակցությամբ միացան Տեառնընդառաջի և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոներին նվիրված նախաձեռնություններին ու օգնեցին մարդկանց փոխանցել «սեր»:
«Հյուսված սեր» խորագրով միջոցառմանը Ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները սովորեցրին պատրաստել հուշանվերներ՝ սիրելիների համար, օրինակ՝ թելերի օգնությամբ հյուսել ճակատազարդ կամ թևնոց:
Վարպետաց դասերն անցկացվեցին թանգարանի փայտարվեստի ցուցասրահում և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Պաննո» արվեստի տուն, սրճարանում: Վարպետաց դասերը նաև լրագրողների համար էին:
Թանգարանի՝ բակի սիրո տնակում այցելուները կարողացան լուսանկարվել՝ հիշարժան դարձնելով տոնը նաև մասնակցեցին խաղարկության՝ ստանալով Ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների տոմսեր։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
×