Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում. դասախոսություն
Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում. դասախոսություն
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությունը։ Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը ներկայացրել է Սուրբ Սարգսի կերպարի արտացոլումները հայ միջնադարյան մանրանկարչության և եկեղեցական արվեստի մեջ՝ վերլուծելով դրանց խորհրդաբանական ու գեղարվեստական առանձնահատկությունները։
Հիշեցնենք, որ թանգարանը, միանալով Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին, փետրվարի 12-ից 16-ը Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում ցուցադրեց 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը:
Պատկերասրահը օրեր առաջ հայտարարել էր սիրո շաբաթ ու արվեստասերներին էր ներկայացնում ստեղծագործություններ, որտեղ արվեստն ու սերը միահյուսվում են գույների, ձևերի ու վրձնահարվածների մեջ։ Սիրո տոնին թանգարանի սիրո ուղերձների անկյունում այցելուները նաև գրել են իրենց սիրո խոստովանություններն ու մաղթանքները՝ սիրելիներին: