Թեմատիկ երգեր, վիկտորինաներ, խաղեր. նման օրակարգով ու սիրառատ միջավայրում են փետրվարի 15-ին սիրո հայկական տոնը նշել Երիտասարդական ակումբների դաշնությունում:
Սուրբ Սարգսի տոնին երիտասարդները հյուրընկալել են Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանին։
Երիտասարդական ակումբների դաշնությունից տեղեկացնում են՝ հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են սիրո խորհուրդը քրիստոնեական ընկալման տեսանկյունից։ Երիտասարդներն իրենց հուզող հարցերն ուղղել են Տեր հորն ու ստացել հոգևոր խորհուրդներ։
×