Փետրվարի 15-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, Գրականության և արվեստի թանգարանը, ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի, անակնկալ էր պատրաստել սիրահարների համար։
Այցելուները, թանգարանում դրված տուփից հանելով բացիկը, հնարավորություն ունեցան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալու իրենց սիրելիի համար։ Վերապրեցին տերյանական քնքուշ ու երազային սիրո մթնոլորտը:
Սիրո տոնին ընդառաջ թանգարանը մեկնարկել էր նաև «Սիրային նամակներ» շարքի հրապարակումը՝ ներկայացնելով հայ մեծերի տողերը:
ԳԱԹ-ն այս տարի միացել է նաև «Բուկինիստ» գրախանութների ցանցի և Արարատյան Հայրապետական թեմի «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» նախաձեռնությանն ու պատրաստել անակնկալներ գրքասերների համար: