Սուրբ Սարգսի տոնը՝ Մայր թատրոնում

Սուրբ Սարգսի տոնը՝ Մայր թատրոնում

Մայր թատրոնը ևս միացել է սիրո հայկական տոնին նվիրված նախաձեռնություններին: Փետրվարի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումը նվիրվեց Սուրբ Սարգսի տոնին: 

 

Հանդիսատեսը եկել էր ներկայացում դիտելու, բայց ստացավ ավելին. մասնակցեց վիճակահանության, ստացավ հրավիրատոմսեր, գրքեր ու սեր:

 

Նախաձեռնությունն իրականացվեց «Մագաղաթ» հրատարակչության, Ժողովրդական արվեստների թանգարանի և Արարատյան Հայրապետական թեմի հետ գործակցությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-02-17
×