Փետրվարի 14-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ ազգային երգ ու պարով: Ելույթ ունեցավ «Նուբար» անսամբլը: Համերգի ավարտին նշվեց տոնի խորհրդի մասին: Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների անդամները հանդիսատեսին և կենտրոնի այցելուներին պատմեցին Սուրբ Սարգիս զորավարի, սիրո տոնի ու դրա ժողովրդական ավանդույթների մասին՝ բաժանելով աղի բլիթներ: