Փետրվարի 15-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին, Հայաստանի պատմության թանգարանում դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց անցկացրին «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։
Թանգարանից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցեցին պատահականության սկզբունքով ընտրված 10 զույգեր, որոնք իրենց օրն անմոռանալի դարձրին արվեստի ու սիրո մեծ չափաբաժնով։