Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում Սուրբ Սարգսի տոնն անցել է ջերմ ու սիրառատ մթնոլորտում։
Այցելուները ծանոթացել են Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությանը, տեղեկացնում են թանգարանից: Միջոցառման ընթացքում ընթերցվել են մեծանուն նկարչի ու նրա կնոջ փոխադարձ սիրային նամակները, որոնք շնչում են քնքշությամբ ու անսահման նվիրումով։