«Թե կան դասեր, կա նաև սեր». Ս. Սարգսի տոնը ԵՊՀ-ում
«Թե կան դասեր, կա նաև սեր». Ս. Սարգսի տոնը ԵՊՀ-ում
Փետրվարի 14-ին Մայր բուհում անցկացվեցին միջոցառումներ Սուրբ Սարգսի տոնին նվիրված:
Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թե կան դասեր, կա նաև սեր» թեմայով ռիլերի մրցույթի և «Մեր մեծերի սերը» խորագրով քվեսթի մրցանակաբաշխությունը, տեղեկացնում են ԵՊՀ-ից:
Մրցույթները նպատակ ունեին խթանելու պատմական և մշակութային արժեքների ուսումնասիրությունը՝ ընդգծելով սիրո դերը հայ մեծերի կյանքում:
Տեղի ունեցավ «Սերը տարբեր գիտակարգերի աչքերով» պանելային քննարկումը: Տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչները խոսեցին սիրո դերի ու դրսևորման ձևերի մասին: Բանախոսներն անդրադարձան Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոների ընկալումներին, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ավանդույթներում սիրո դերի առանձնահատկություններին։
Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի, մարքեթինգի բաժնի և շարունակական կրթության կենտրոնի համատեղ ջանքերով։