«Հայկական ավիաուղիներ»-ը միացել է Սուրբ Սարգսի տոնին
«Հայկական ավիաուղիներ»-ը միացել է Սուրբ Սարգսի տոնին
«Հարգելի ուղևորներ, «Հայկական ավիաուղիներ»-ը շնորհավորում է սիրո հայկական տոնի առթիվ։ Սեր ու ջերմություն ենք մաղթում բոլորին». «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, միանալով Սուրբ Սարգսի տոնին, փետրվարի 14-ին և 15-ին իր բոլոր չվերթներում հիշեցնում է սիրո տոնի մասին:
Ընկերության և Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, Սարգիս անունով ուղևորներին փոխանցվում են խորհրդանշական նվերներ, «Սարգիս զորավար» պատմավեպը:
Գրականությունը տրամադրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։