Սիրո գերազանցությունը. հանդիպում «ArtSTEM» վարժարանի սաների հետ
Սիրո գերազանցությունը. հանդիպում «ArtSTEM» վարժարանի սաների հետ
Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Սիրո գերազանցությունը» խորագրով միջոցառում: Այն իրականացվեց թեմի և «ArtSTEM» վարժարանի գործակցությամբ: Միջոցառմանը վարժարանի 12-ից 15 տարեկան սաները քննարկեցին՝ ի՞նչ է սերն, ու ինչո՞ւ է այն տրված մարդուն։ Դասախոսությունը վարեց քրիստոնյա հոգեբան Արմինե Վահանյանը:
«Դասախոսության նպատակն էր ծանոթացնել երեխաներին Սուրբ Սարգսի տոնի խորհրդին, ներկայացնել սիրո գերազանցությունը՝ ըստ Աստվածաշնչի ճշմարտության, դիտարկել հարցի հոգեբանական կողմերը: Փոխադարձ հարց ու պատասխանի արդյունքում կարևորվեց այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հույսը, հավատը, սերը, փոխադարձ վստահությունը, միջանձնային հարաբերություններում հարգանքի դրսևորումը»,- նշեց Արմինե Վահանյանը:
«ArtSTEM» վարժարանի հետ նախատեսվում է ողջ տարվա ընթացքում իրականացնել միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն տարբեր եկեղեցական տոներին, որպեսզի ամրապնդվի երեխաների կապը Եկեղեցու, հոգևոր մշակույթի և ծեսերի հետ:
Ծրագրի պատասխանատուներն են Ալմաստ Մուրադյանը, Արմինե Վահանյանը, Թեհմինե Մարտոյանը: