Սիրո մեխանիկան և տարբեր սերունդների պատկերացումները

Սիրո մեխանիկան և տարբեր սերունդների պատկերացումները

Փետրվարի 12-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում կայացավ «Սիրո մեխանիկան» խորագրով միջոցառումը, որը համախմբեց տարբեր սերունդների մարդկանց` միասին բացահայտելու սիրո խորությունն ու գեղեցկությունը։

 

 

Միջոցառումը մեկնարկեց սիրո մասին խոսքերով, հայ մեծերի՝ սիրո մասին մեջբերումներով, խոսվեց աստվածային սիրո մասին։ Հատուկ անդրադարձ կատարվեց Սուրբ Սարգսի տոնի խորհրդին, խոսվեց տոնի կարևորության և ժողովրդական ավանդույթի մասին։ 

 

Միջոցառումը համեմված էր ազգային երգ ու պարով։

 

  • 2025-02-13
×