Սիրո մասին դասախոսություն

Սիրո մասին դասախոսություն

Փետրվարի 11-ին` Ս. Սարգիս զորավարի տոնին նախընթաց, Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանյանի նախաձեռնությամբ հանդիպում դասախոսություն էր կազմակերպվել։ Երևան քաղաքի թանգարանում համալսարանի մեծահասակ ուսանողների համար Ս. Սարգիս զորավարի վարքն ու տոնի խորհուրդը ներկայացրեց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը։ 

 

Մասնակիցները նաև հարցեր ուղղեցին Տեր հորը տոնի հոգևոր ու ժողովրդական սովորությունների մասին և իրենց շնորհակալությունը հայտնեցին հագեցած զրույցի համար։ Ապա ներկաներն ընթերցեցին հայ պոետների սիրային բանաստեղծություններից հատվածներ։ 

 

Հանդիպումն ավարտվեց սիրո մասին հայկական երգերի կատարումներով։ Վերջում բոլորը միասին հնչեցրին մեր մայրաքաղաքի հիմնը՝ Էրեբունի- Երևան երգը, որպես Երևանին ուղղված սիրո խոստովանություն։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-02-13
×