Սեր խոստովանելու յուրահատուկ ուղի՝ «Իմ գաղտնի գրքաՍԵՐ»

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սեր խոստովանելու յուրահատուկ ուղի՝ «Իմ գաղտնի գրքաՍԵՐ»

Սեր խոստովանելու յուրահատուկ ուղի՝ «Իմ գաղտնի գրքաՍԵՐ»

Սիրո հայկական տոնը լավ առիթ է՝ ասելու՝ «ես քեզ սիրում եմ»՝ օգտագործելով մեր սիրելի գրքերի սիրելի տողերը. չէ՞ որ սերը թաքնված է ոչ միայն մեր հայացքներում, այլև մեր սիրելի գրքերի էջերում:

 

«Իմ գաղտնի գրքաՍԵՐ» գրքառատ ու սիրառատ նախաձեռնությունն առաջարկում է սեր ու ուշադրություն փոխանցել գիրք նվիրելով։ Ծրագիրն իրականացնում են «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը: 2025 թվականի փետրվարի 15-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, նախաձեռնությունը կիրականացվի 9-րդ անգամ: 

 

Եթե ցանկանում ես դառնալ նախաձեռնության մասնակից, անհրաժեշտ է փետրվարի 1-ից 13-ը մոտենալ «Բուկինիստ» գրախանութների ցանկացած մասնաճյուղ, ընտրել գիրքը և թողնել սիրելիի հեռախոսահամարը: Տոնի նախընթաց օրերին կզանգահարեն և կհրավիրեն՝ գրքով արված սիրո խոստովանությունը ստանալու: Ծրագրի մասնակիցներին սպասվում է 20% զեղչ և այլ նվերներ գործընկերների կողմից:

 

Գրքերը կգտնեն իրենց հասցեատերերին, իսկ փոխանցողները կլինեն անանուն: 
 

Տարիներ շարունակ Սուրբ Սարգսի տոնին մեկ վայրում են հավաքվել գիրք-խոստովանություն ստացողները: Տեղում մասնակցել են խաղարկությունների, ստացել նվերներ կազմակերպիչների ու ծրագրի գործընկերների կողմից և օրը վերածել գրքասերների տոնի։ 
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 


 

  • 2025-02-05
×