Երևանի մի շարք դպրոցներում կատարվել է Սուրբ Ծննդյան տնօրհնեքի կարգ։ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը հունվարի 30-ին օրհնության կարգ է կատարել Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցում:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, հոգևորականն այցելել էր Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց, իսկ հունվարի 27-ին՝ Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոց և կատարել տնօրհնեքի կարգ:
Արարողության ավարտին Տեր Աշոտը զրուցել է ներկաների հետ՝ անդրադառնալով Սուրբ Ծննդյան խորհրդին ու դրա կարևորությանը յուրաքանչյուրի կյանքում։ Աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են քահանային:
Հոգևորականն իր օրհնությունն է փոխանցել աշխատակազմին՝ մաղթելով նրանց բարեխիղճ աշխատանք, համբերություն ու հոգևոր ամրություն՝ կրթական կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։