Հունվարի 22-ին Ջրօրհնեքի կարգ է կատարվել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի Սուրբ Խաչ մատուռում:
Կարգը կատարել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը: Մասնակցել են եկեղեցու հոգևոր համայնքը, խնամքի կենտրոնի բնակիչները: Արարողության ավարտին օրհնած ջուրը բաժանվել է կենտրոնի բնակիչներին:
Սուրբ Խաչ մատուռը օծվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ, և մատուռում պարբերաբար կատարվում են նմանօրինակ այցեր և ծիսական արարողություններ:
2025 թվականին մատուռի խաչքավոր է ընտրվել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն Խաչիկ Ղազարյանը: